Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Պարզվում է՝ Ռուսաստանը դեռեւս 2015թ. էր առաջարկում Հայաստանին Սիրիայում համատեղ, այսպես կոչված, հումանիտար առաքելություն իրականացնել, սակայն Սերժ Սարգսյանը մերժում էր առաջարկը՝ մերժումը հիմնավորելով Սիրիայի հայ համայնքի անվտանգությանը սպառնացող վտանգներով:

Հայաստանն առաջարկում էր, որ այդ ակցիան իրականացվի ոչ թե ՌԴ հրամանատարության եւ ՀՀ դրոշի ներքո, այլ գոնե ՀԱՊԿ հովանու տակ, սակայն ԱՊՀ անդամ այլ երկրներ կտրականապես դեմ էին դրան: Նիկոլ Փաշինյանը համաձայնեց այդ առաջարկին, որ փարատի ՀՀ նոր իշխանության հակառուսական լինելու կասկածները կամ մեղադրանքները, սակայն դրանով հանդերձ հայտնվեց ռուսական իշխանության լարած թակարդում:

Հիմա էլ ՀՀ  իշխանությունը խնդիրներ ունի ամերիկյան կողմի հետ: Սիրիա մեկնող հայ սակրավորները, ի դեպ, մասնագիտական պատրաստություն են անցել ամերիկյան մասնագետների մոտ եւ ամերիկյան ֆինանսավորմամբ:

Եվ այժմ ստացվում է, որ մեկնելով Սիրիա՝ մասնակցելու են ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող կոալիցիոն ուժերի դեմ իրականացվող միջոցառումներին, ականազերծելու են այն ականները, որոնք տեղադրվել են Ասադի ռեժիմի դեմ՝ այդպիսով ի չիք դարձնելով այդ ռեժիմը տապալելու ամերիկյան կողմի ջանքերը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ