Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. ««Դվին» հյուրանոցի շինարարությունը լայն թափով շարունակվում է։ Հյուրանոցը մասնավորեցման ցանկում հայտնված՝ պետական գույք հանդիսացող 47 անուն կազմակերպություններից է, որի վերաբերյալ նախագիծն այս տարի հունիսին ընդունվեց ԱԺ-ում։ Տարիներ շարունակ այն ո՛չ գործում էր, ո՛չ կառուցվում։ Հիմա նախատեսում են հյուրանոցը ռեբրենդինգի ենթարկել, անունը փոխել՝ «Դավիթ Բեկ»:

Վերակառուցումից հետո այն կլինի Հայաստանում եւ տարածաշրջանում նմանը չունեցող լյուքս դասի հյուրանոց, որի տանիքին անգամ ուղղաթիռներ կկայանեն: Այս պահին որպես «Դվինի» սեփականատեր է հանդես գալիս Ղրիմում ՀՀ պատվավոր հյուպատոս, գործարար Արտակ Թովմասյանը․ նախկինում այլ անուններ էին շրջանառվում, մինչեւ անգամ Իոսիֆ Կոբզոնի անունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ