Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 17-ին ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը մասնակցելու է Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստին, որտեղ ներկայացնելու է ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը։

Հետաքրքրականն այն է, որ այդ նախագիծն անգամ ուղարկված չէ կարծիք ստանալու նպատակով, այնպես որ, Վենետիկի հանձնաժողովը որեւէ կարծիք չի հայտնելու,  պարզապես գործող իշխանությունները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, փորձում են գոնե ձեւական գործընթաց ապահովել՝ Վենետիկի հանձնաժողովի հետ համագործակցության ցուցադրական պատրանք ստեղծելու նպատակով։

Ակնհայտ է, սակայն, որ այս ժամանակահատվածում այդ համագործակցությունը, բացի Արարատ Միրզոյանի այցից ու մնացած այլ արարողակարգային ձեւականություններից, որեւէ այլ ընթացք չի ստանալու, որովհետեւ Վենետիկի հանձնաժողովը կարծիք չի հայտնելու, քանի որ, ինչպես արդեն նշվեց,  հանձնաժողովը դեռեւս չունի նախագիծը։

Իսկ իշխանությունները շտապում են. այնքան են շտապում, որ միակ բանը, որ կարողանում են անել, դա փոխվարչապետի մակարդակով Վենետիկի հանձնաժողովի աչքերին «թոզ փչելն» է։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ