Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԳՆ-ում շարունակվում է դեսպանների հետկանչման եւ նոր նշանակումների գործընթացը։ Ըստ որոշ աղբյուրների՝ Դանիայում ՀՀ դեսպան, նախկին արտգործնախարար, հայտնի ընդդիմադիր Ալիկ Արզումանյանը, որը դեսպան էր նշանակվել Սերժ Սարգսյանի օրոք՝ 2017-ի հուլիսին, իսկ Նորվեգիայում՝ 2018-ի մարտին եւ միայն օրերս է իր հավատարմագիրը հանձնել Նորվեգիայի թագավորին, հնարավոր է համատեղության կարգով կնշանակվի նաեւ Շվեդիայում ՀՀ դեսպան, որտեղ դեռեւս 2013-ին նշանակված Արտակ Ապիտոնյանն է դեսպանը։ Մենք ժամանակին գրել ենք, որ դեսպանի իր լիազորություններից ցանկանում է հրաժարվել նաեւ Կանադայում ՀՀ դեսպան Լեւոն Մարտիրոսյանը։

«Նա մասնակցել էր Կանադայի վարչապետ Թրյուդոյի պաշտոնական այցի կազմակերպմանը Հայաստան։ Բացի այդ, մեկ տարվա ընթացքում ՀՀ երկու փոխվարչապետ, ԱԺ նախագահ Բաբլոյանը, նախկին Պնախարար Վիգեն Սարգսյանը այցելեցին Կանադա, եւ շատ ջերմացան երկու երկրների հարաբերությունները։ Չէինք ցանկանա, որ Մարտիրոսյանը պաշտոնը թողնի, սակայն նա պնդում է, եւ փոխարինող գտնելու դեպքում, կարծում ենք, նոր դեսպան կնշանակվի»,- ասաց ԱԳՆ մեր աղբյուրը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ