Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Նոյեմբեր 16
Տեսնել լրահոսը

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ՀԱՊԿ, ԵՏՄ բուն նիստերի ժամանակ տեղի են ունենում ոչ «իրական» քննարկումներ ու խոսակցություններ, որոնք հիմնականում կրում են ձեւական բնույթ, քանի որ ընթանում են տեսախցիկների, այլ աչք ու ականջների ներկայությամբ։

Բուն զրույց-հարցադրումները տեղի են ունենում անդամ երկրների պատվին տրվող ընթրիքի, ճաշի սեղանների շուրջ՝ միասին կամ դեմ առ դեմ։ «Նիկոլին նման սեղանների շուրջ առանձնապես չեն կանչում, ԵՏՄ-ՀԱՊԿ վերնախավը երեւի մտածում է՝ հեղափոխականները ճաշ չեն ուտում, սնվում են միայն գաղափարներով, «պաչերով»,- կատակեց ՀԱՊԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրը։

«Իրականում նրան չեն վստահում, ավելին, Նազարբաեւն ու Բատկան նրա ներկայությամբ կարեւորից ու «սրտամոտից» երբեք չեն խոսում, որովհետեւ, որքան էլ Նիկոլը Պուտինին ու Ռուսաստանին սիրաշահի, միեւնույն է, օտար է, Ռուսաստանում էլ չեն մոռանում, որ 20 տարի շարունակ նա խոսել է ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի, ԵՏՄ-ի դեմ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ
Partner news