Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Վահան Պապիկյանը նոյեմբերի 8–ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Ներկայացված փաստաթղթից տեղեկանում ենք, որ նա շարժական եւ անշարժ գույք չի հայտարարագրել: 

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 1 մլն ՀՀ դրամ: 

2018թ. հունվարի 1–ից մինչեւ պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտների հանրագումարը կազմել է 929 768 ՀՀ դրամ: Նշված եկամուտը գոյացել է աշխատավարձերից: 

Նշենք, որ ըստ կենսագրական տվյալների՝ Վ. Պապիկյանը պետական համակարգում աշխատելու մեկնարկը տվել է դեռ 2002 թվականից: Այդ ժամանակ նա աշխատել է կադաստրի պետական կոմիտեի «Հայպետհողշին նախագծային ինստիտուտ» ՊՈԱԿ–ում՝ որպես մասնագետ: Իսկ 2005 թ. նա, որպես մասնագետ, աշխատել է Երեւանի քաղաքապետարանի «Քաղաքաշինություն» ՊՓԲԸ–ում: 2006–2011 թթ. աշխատել է որպես քաղաքաշինության նախարարության ֆինանսատնտեսագիտական եւ հաշվապահական հաշվառման վարչության տնտեսական բաժնի գլխավոր մասնագետ, բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար, Քաղաքաշինական պետական տեսչության նորմատիվատեխնիկական եւ քաղաքաշինական փաստաթղթերի վերահսկողության բաժնի առաջատար մասնագետ, Գործերի կառավարման վարչության առաջատար մասնագետ, Ճարտարապետության բաժնի առաջին կարգի մասնագետ: Իսկ 2012–2017 թթ. զբաղեցրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության ֆինանսական եւ հաշվապահական հաշվառման վարչության գնումների կազմակերպման բաժնի պետի պաշտոնը:

2017–2018 թթ. աշխատել է որպես ֆինանսների նախարարության փորձագետ: 2018 թ. եղել է վարչապետի աշխատակազմի «Սպասարկում» ՊՈԱԿ–ի տնօրենի տեղակալ: Նույն տարվա հուլիսին նշանակվել է վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ՝ փոխարինելով աշխատանքից ազատված Գեւորգ Աճեմյանին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ