Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ինչպե՞ս եք վերաբերվում տարածքների զիջման հարցին` թերթի այս հարցին «Արաբո» ջոկատի նախկին հրամանատար, «Արաբո» հասարակական կազմակերպության նախագահ Մանվել Եղիազարյանը պատասխանել է. «Պարզ, շիտակ զինվորի պես ասեմ` ես կողմնակից եմ ոչ մի թիզ հող կարգախոսին: Քանի որ պատերազմից հետո ստեղծված այսօրվա իրավիճակը դեմոկրատիա է թելադրում, մենք պարտավոր ենք ներող, հանդուրժող լինել` հանգույցը լուծելու համար: Բայց էլի պետք չի կուլ գնալ: Փոխզիջում կարելի է, բայց մի պայմանով. եթե Ղարաբաղի կարգավիճակն արդեն որոշված լինի, Լաչինի, Քրվաճառի ու Զանգելանի կարգավիճակն արդեն որոշված լինի: Այս մասով ոչ մի բանակցություն չպետք է վարվի, անթույլատելի է սակարկել: Բայց այս ամենը այնպես հմուտ դիվանագիտությամբ պետք է արվի, որ պատերազմ չլինի: Բայց դա ոչ թե ասում եմ զգուշանալու համար, հաստատ ես առաջինը խրամատ կմտնեմ, այլ ուղղակի ցանկալի չէ»:

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ