Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Արթիկի կառույցում խնդիրներ են ծագել, կուսակցության անդամները չեն բացառում անգամ բողոքի ակցիաներ անելը։ Պատճառը՝ առանց կառույցի հետ համաձայնեցնելու պատգամավորի թեկնածու առաջադրելն է։

Կառույցի անդամ Գրիգոր Վարդանյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, թե օրեր առաջ՝ քննարկումների ժամանակ Արթիկի ակտիվ են զանգել ՔՊ մարզային կառույցից եւ երկու անուն պահանջել՝ նախընտրական ցուցակում ընդգրկելու համար։ Կուսակցական ակտիվը հավաքվում, քննարկում է եւ որոշում են երեք թեկնածուներից երկուսին ընտրել։ Կուսակցական կառույցը քննարկում է երեք թեկնածուի՝ Սարգիս Պետրոսյանի, Վարդան Քերոբյանի եւ Գրիգոր Վարդանյանի անունները։

Ընտրվում են Սարգիս Պետրոսյանն ու Վարդան Քերոբյանը։ Կառույցի պատասխանատու Էդգար Կոստանյանը զանգահարում եւ հայտնում է երկու թեկնածուների անունները, սակայն մարզային կառույցից պահանջում են ոչ թե երկու, այլ մի թեկնածուի անուն»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ