Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Էրդողանի խոսնակի նմանատիպ հայտարարությունները ցույց են տալիս այն, ինչի կասկածը շատերն ունեցել են` ռուս-թուրքական համագործակցություն՝ տարբեր փուլերում Հայաստանին զիջումներ պարտադրելու նպատակով: Սակայն կարծում եմ` այս դեպքում խոսքը 2008 թվականի Ցյուրիխյան գործընթացի կամ ֆուտբոլային դիվանագիտության եւ դրանից ենթադրվող՝ Ղարաբաղյան հակամարտության գոտում առաջընթացի մասին էր: Այդ փուլում, եթե հիշում եք, Ռուսաստանը բավականին ակտիվ էր, թեեւ ֆուտբոլային դիվանագիտությունը ռուսական նախաձեռնություն չէր: Սակայն այս հայտարարությունից պարզ է դառնում, որ բուն հայ-թուրքական գործընթացին զուգահեռ՝ եղել են այլ պայմանավորվածություններ»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին ասել է թուրք քաղաքական վերլուծաբան Ջենգիզ Աքթարը՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընի անակնկալ դիտարկումներին:

Իր հերթին՝ ամերիկացի վերլուծաբան Փոլ Սթրոնսկին ասել է, որ ռուս-թուրքական «գործարք» Ղարաբաղյան հակամարտության գոտում հնարավոր է, թեեւ դա դեմ է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձեւաչափին: Նրա խոսքով, նման գործարքների հաջողությունն է՛լ  ավելի իրատեսական կդառնա տարածաշրջանում Արեւմուտքի` ԱՄՆ-ի, ԵԱՀԿ ՄԽ ազդեցության եւ ներկայության թուլացման, հայ-ռուսական հարաբերություններում խնդիրների պարագայում:

Սթրոնսկու համոզմամբ, նման պայմանավորվածությունների  մասին խոսակցությունները սովորաբար ակտիվացել են հենց նման շրջաններում:

«Հայաստանի պարագայում ներկայումս վերանայման փուլ է արտաքին քաղաքականության ոլորտում, որը փաստեցին նաեւ ԱՄՆ նախագահի խորհրդականի հայտարարությունները եւ հանդիպումները Երեւանում, ինչպես նաեւ ՀՀ վարչապետի վերջին հայտարարությունները ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների վերաբերյալ: Դրա մասին են խոսում նաեւ այն խնդիրները, որոնք կան հայ-ռուսական հարաբերություններում եւ ՀԱՊԿ-ում: Կան հույսեր, որ փոփոխություններ կլինեն ՀՀ-ԱՄՆ հարաբերություններում, որը կունենա անդրադարձ նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում: Չէ՞ որ Ջոն Բոլթոնը հույս հայտնեց, որ ՀՀ-ում ընտրություններից հետո հնարավորություն կստեղծվի ԼՂ հակամարտության գոտում առաջընթացի համար»,- ասել է նա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ