Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Օրեր առաջ Լոս Անջելեսում կայացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնը, որի ժամանակ հանգանակվել է 11 մլն 109 հազար 633 դոլար: Հեռուստամարաթոնը կազմակերպվում է կամավորության հիմքով, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուրն ինքն է որոշում մասնակցության չափը և ձևը:

Մինչդեռ Արցախի զորամասերից մեզ ահազանգում են, որ զորամասերում սպաներին և զինվորներին պարտադրում են գումարներ փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Սպաների պարտադիր կամավոր մասնակցության չափը 5000 դրամ է, ենթասպաներինը՝ 3000, պայմանագրային ծառայողներինը՝ 1000, ժամկետա­յին զինծառայողներինը՝ 100 դրամ:

Մեր տեղեկություններով՝ այդ «հրահանգին» չենթարկվող զինծառայողները զորամասում արհեստական խնդիրների առաջ են կանգնում: Արցախում ծառայող զինվորները և սպա­ները, գտնվելով առաջնագծում, արդեն հայրենիքին հանգանա­կել են ամենաթանկը՝ իրենց կյանքը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ