Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ 2019 թվականի հունվարի 1-ից պետք է արդեն գործի սնանկության դատարանը, սակայն դատարանի աշխատանքների կազմակերպման մասով մի շարք խնդիրներ են ի հայտ եկել:

Մասնավորապես, մի քանի դատավորներ հրաժարվում են լքել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության նախկին դատարանի՝ Թբիլիսյան խճուղում գտնվող նստավայրի շենքը, որտեղ էլ հենց պետք է տեղակայվի սնանկության դատարանը:

Դատավորներ Կարինե Պետրոսյանը եւ Ալեքսեյ Սուքոյանը հայտարարել են, որ միայն ԴԱՀԿ-ն կարող է իրենց հանել աշխատասենյակներից:

Հակառակ որեւէ այլ պարագայում իրենք չեն լքի իրենց աշխատասենյակները, ինչի պատճառով էլ, ինչպես արդեն նշեցինք, սնանկության դատարանի կազմակերպման աշխատանքները ձախողվում են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ