Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. ««Հայաստանի ներքաղաքական իրավիճակն ավելի ու ավելի ծանր եւ ոչ թեթեւ է դառնում, սակայն Նիկոլ Փաշինյանի հակառակորդները դեռ նախընտրում են լրջորեն «չերեւալ»: Նրանք սպասում են, թե երբ կգա առաջին լուրջ ճգնաժամը, եւ առաջին հերթին՝ վստահության ճգնաժամը քաղաքացիների հիմնական, կրիտիկական կարեւոր զանգվածի մոտ: Այդ ժամանակ կսկսվի իրական հակազդեցություն «նոր ռեժիմին»»,- մեզ հետ զրույցում ասել է ռուս քաղաքական վերլուծաբան Գրիգորի Տրոֆիմչուկը:

Նրա խոսքով՝ ընտրություններից հետո դժվար է լինելու հանրության սպասումների բացակությունը վերագրել ինչ-որ կոռուպցիոներների:

«Մեկ ամսից դա չի հաջողվելու: Իսկ այն, որ արդյունքներ չեն լինելու՝ դա պարզ է արդեն հիմա. հետսովետական տարածքում շատ են եղել նմանատիպ օրինակներ պարզ բանաձեւ ձեւակերպելու համար: Ինքնին քարոզարշավը քիչ թե շատ սովորական է լինելու, քանի որ մնացած բոլորը սկսվելու է դրանից հետո: Թավշյա հեղափոխությունն արտահերթ խորհրդարանական ընտրություններով ամենեւին էլ չի ավարտվի:

Ուստի Ն. Փաշինյանի աջակիցների մեծամասնությունը խորհրդարանում հատուկ, ռազմավարական նշանակություն չի ունենա: Լիդեր քաղաքական ուժի սեփական երաշխիքների համար հարկավոր է փոխել տարիֆները եւ գները, կոպիտ ասած՝ «կերակրել» մարդկանց:

Իսկ քվեատուփերի տակ, ինչպես հայտնի է, ոչ ուտելիք կա, ոչ էլ էժան բենզին»,- ասել է նա: Խոսելով ՀՀ ներքաղաքական իրավիճակի շուրջ Մոսկվայի վերաբերմունքի մասին, ռուս քաղաքական վերլուծաբանն ասել է. «Կրեմլը կարծում է, որ ոչ մի արտառոց բան տեղի չի ունենում: Կարծում է, որ կփոխվի իշխանությունը, իսկ հետո ամեն բան իր հունով կգնա: Բայց ինչպես հայտնի է, Կրեմլը նույնկերպ` իրեն հատուկ եւ տարօրինակ ոճով, գնահատում էր Վրաստանում, Ուկրաինայում եւ շատ այլ տեղերում կարեւոր իրադարձությունները, իսկ հետո բոլոր տեղերում տեղի էր ունենում նույնը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ