Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Օրաթերթի խմբագիրն անդրադառնում է օրերս ինտերնետում տեղադրված տեսանյութին, որտեղ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն զրուցում է Վրաց կաթողիկոս Իլիա Բ-ի հետ։ «Այս տեսագրության մեջ Գարեգին Բ-ն ցույց տվեց իր դաստիարակությունը, մտածելակերպը, էությունը։

Եվս մեկ անգամ ակնհայտ դարձավ, որ նա ոչնչով չի տարբերվում մեր օլիգարխներից, որոնց համար հարաբերություններ պարզելու ձեւը «բազարն» է ու «ռազբորկան»՝ համապատասխան բառապաշարով եւ փաստարկների մակարդակով։ Կաթողիկոսը նաեւ նման է սերիալային մաֆիոզների, որոնց «պայծառ կերպարը» օրուգիշեր կերտում են մեր հեռուստաալիքները, որպեզի երիտասարդ սերունդն ունենա իդեալ, որին պետք է ձգտել։

Հետեւաբար, այն փաստը, որ մենք ունենք այդպիսի Ամենայն հայոց կաթողիկոս, պատահականություն չէ՝ դա հայելին է մեր մտավոր եւ հոգեւոր դեգրադացիայի։ Ինձ համար արտառոց էր, մասնավորապես, այն, որ Հայաստանի հոգեւոր առաջնորդը փորձում էր Իլիա Երկրորդի հետ խոսել «դու»-ով, ինչին վերջինս մեղմորեն դիմադրում էր։ Ես, իհարկե, չգիտեմ, թե էթիկետի ինչպիսի նորմեր են գործում հայ եկեղեցական «բիզնես-էլիտայում»։ Բայց մեր՝ սովորական հայերի մոտ ընդունված է, որ տարիքով զգալիորեն մեծ մարդու հետ պետք է խոսել «դուք»-ով եւ անընդհատ չհարվածել նրա ծնկին»:

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ