Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ում խուլ դժգոհություն է հասունանում Սերժ Սարգսյանի դեմ։ Կուսակցության արմատական թեւը ընտրությունների գիշերը խնդրել-աղաչել է առաջնորդին գրեթե բոլոր տեղամասերում բողոքարկել արդյունքները՝ համոզելով, որ ամեն տեղ 2-3 քվե հետ կբերեն ու կանցնեն ԱԺ։ Սակայն Սերժ Սարգսյանն անդրդվելի է մնացել՝ «բան չի փոխվի», ինչը կասկած է գցել նրանց սիրտը, որ «շեֆը կա՛մ վախենում է, կա՛մ պայմանավորվել է»։

Ընտրություններից հետո ՀՀԿ-ն դեռ ԳՄ նիստ չի հրավիրել։ Իսկ առաջիկայում նիստ նախատեսվա՞ծ է։ «Երբ նախատեսենք, կտեղեկացնենք»,- ասել է ՀՀԿ կազմհանձնաժողովի ղեկավար Ռուբիկ Թադեւոսյանը․ «Դեռ ընտրությունների արդյունքները երեկ են ամփոփել, համբերեք»։ Հնարավո՞ր է մտափոխվեք եւ ընտրությունների արդյունքները բողոքարկեք ՍԴ-ում։ Թադեւոսյանը նյարդայնացել է․ «Դուք երեւի իրավիճակին չեք տիրապետում, մեր հայտարարությունը կարդացեք»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ