Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը պատրաստվում է խորհրդարանին առաջարկ ներկայացնել ԵՏՄ-ի հետ աշխատանքները համակարգող ԱԺ մշտական հանձնաժողով ստեղծելու մասին։

Կուսակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանն իրենց այս առաջարկը հիմնավորում է հետեւյալ կերպ. Հայաստանը ԵՏՄ անդամ երկիր է, որտեղ անընդհատ խնդիրներ են առաջանում։ Նրա խոսքով՝ 6-րդ գումարման ԱԺ-ում պատգամավորները ստիպված էին լինում տարբեր հարթակներ գտնել, օգտագործել տարբեր պատվիակություններում կամ բարեկամական խմբերում իրենց կապերը, որ ինչ-որ ձեւով այդ հարցերը բարձրացնեին, բայց սա ինստիտուցիոնալ մոտեցում չէ, եւ ճիշտ կլինի, որ լինի այդպիսի կառույց, որը կզբաղվի այդ հարցերով։ Նրա խոսքով՝ կա սրա գործնական անհրաժեշտությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ