Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Փաստ» թերթը գրում է. «Օրերս՝ հունվարի 17–ին, ՀՀ նախագահի հրամանով Միավորված ազգերի կրթական, գիտական եւ մշակութային կազմակերպությունում (ՅՈւՆԵՍԿՕ) Հայաստանի մշտական ներկայացուցիչ նշանակվեց Քրիստիան Տեր–Ստեփանյանը:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված հայտարարագրից տեղեկանում ենք, որ Քրիստիան Տեր– Ստեփանյանը ներկայացրել է տվյալներ դրամական միջոցների եւ եկամտի վերաբերյալ: Հայտարարագիրը ներկայացվել է ավելի վաղ՝ 2018թ. ապրիլին, երբ նա դեռ զբաղեցնում էր Ֆրանկաֆոնիայի մշտական խորհրդում ՀՀ ներկայացուցչի պաշտոնը:

Նշված հայտարարագրում տվյալներ չկան անշարժ եւ շարժական գույքի վերաբերյալ:

Ըստ ներկայացված փաստաթղթի՝ պաշտոնատար անձի դրամական միջոցները 2017թ. հարկային տարվա սկզբում կազմել են 319 000 ՀՀ դրամ, 23 000 ԱՄՆ դոլար եւ 19 800 եվրո: Իսկ նշված հարկային տարվա վերջում այդ միջոցները համապատասխանաբար կազմել են 200 000 ՀՀ դրամ, 30 500 ԱՄՆ դոլար եւ 22 200 եվրո: Նշված ժամանակահատվածում ՀՀ դրամով ստացած եկամուտը կազմել է 405600 ՀՀ դրամ, որը գոյացել է կենսաթոշակից, իսկ 50 855 եվրոն՝ աշխատավարձից>:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ