Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման առաջին նստաշրջանի հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 11-ին: Այս նստաշրջանը սկսվել էր դեռեւս հունվարի 14-ին եւ դրա օրակարգում ընդգրկված երկու հարցեր՝ Կառավարության ծրագրին հավանություն տալը եւ Կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը, այդպես էլ չքննարկվեցին, եւ նիստը հետաձգվեց:

Փետրվարի 11-ի նիստի օրակարգում ընդգրկված է լինելու Կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը, մի ծրագիր, որը մինչեւ այժմ պատգամավորներից որեւէ մեկը չի տեսել: Կառավարության կառուցվածքի փոփոխության հարցը հետաձգվում է, եւ հնարավոր է, այդպես էլ չդրվի քննարկման»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ