Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Պարոն Փաշինյանն ինչո՞ւ է նախընտրել ԱԺ պաշտպանության հանձնաժողովը՝ հարցրինք ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանին` Նիկոլ Փաշինյանի եղբորորդուն։

«Բանակային ծառայությունս անցել է հատուկ նշանակության բրիգադում, այդ պատճառով»: Որտեղ՝ Երեւանո՞ւմ: «Ծառայել եմ Մոսկվայում»: Մոսկվայում` ՀՀ դեսպանատանը․ իդիլիա` ցանկացած շարքային զինծառայողի համար: «Այո, 4 ամիս ծառայել եմ Մոսկվայում` ՀՀ դեսպանատանը»: Նիկոլն այդ ժամանակ բանտում էր: «Այո, իմ ընտանիքը գտնվում էր բավականին բարդ վիճակում, ես ոչ մի կապ չեմ ունեցել այդ ժամանակ վարչապետի հետ»: Վարչապետ ասելով՝ Դուք, հուսամ, նկատի չունեք Տիգրան Սարգսյանին․ նա էր այդ օրերին վարչապետը։

«Անշուշտ, ես որեւէ կապ այդ օրերին չեմ ունեցել ապագա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Իմ ծառայության ավարտը համընկել է նրա բանտից ազատման հետ»: Բա ո՞նց եղավ, որ հասաք Մոսկվա։ «Ասեմ` այնտեղ ծառայում էին մարդիկ, ասենք՝ Տիգրանը»: Տիգրան ասելով՝ նկատի չունեք, չէ՞, Տիգրան Սարգսյանին։ «Օհ, ձեր լրագրողական էդ բաները. Տիգրանն իմ բանակային ընկերն է. ինձ կանչել են` ռուսերենիս իմացությունն են ստուգել, ես քննություն եմ հանձնել»:

Բայց որքա՜ն շատ ռուսերենի գերազանց իմացությամբ մարդիկ Մոսկվա չեն մեկնում՝ ծառայելու: «Հստակ կարող եմ ասել մեկ բան, որը կտա թերեւս ձեր ամիսներ տեւող «հետաքննության» պատասխանը. իմ ընտանիքն այդ պահին գտնվում էր բարդ կացության մեջ, զորամասում, կարող եմ ասել` սպայակազմը, այսպես ասեմ՝ խիստ էր ահավոր` հատկապես իմ նկատմամբ, եւ ես չգիտեմ` դա քաղաքական նկատառումով էր, թե ոչ, արդյունքում նման որոշում կայացվեց»:

Տեղեկություններ կան, որ Դուք «ասող» եք, մանավանդ՝ Տուվուշում ու ՊԵԿ համակարգում։ «Դուք հիմա ինձ հետ հարցազրույց եք վարում. ես նմա՞ն եմ «ասողի»»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ