Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

«Փաստ» թերթը գրում է. «2018թ. նոյեմբերին Վարուժան Ներսիսյանը նշանակվեց ԱՄՆ–ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան: Նշենք, որ մինչ այդ նորանշանակ դեսպանը զբաղեցնում էր վարչապետի օգնականի պաշտոնը:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված վերջին հայտարարագրից տեղեկանում ենք, որ Վ. Ներսիսյանը ներկայացրել է տվյալներ միայն դրամական միջոցների եւ եկամտի մասին:

Նշված հայտարարագիրը ներկայացվել է 2018 թվականին եւ այն պաշտոնյայի 2017թ. տարեկան հայտարարագիրն է: 

Վարուժան Ներսիսյանը նշված ժամանակահատվածում հայտարարագրել է 67 000 ԱՄՆ դոլար դրամական միջոց: Իսկ եկամուտները գոյացել են երկու աշխատավարձերից՝ համապատասխանաբար կազմելով 7 995 868 ՀՀ դրամ եւ 2 667 846 ՀՀ դրամ: Եկամուտների հանրագումարը կազմել է 10 663 714 ՀՀ դրամ:

Հավելենք, որ Վարուժան Ներսիսյանը 2012 թվականից զբաղեցրել է նաեւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օգնականի պաշտոնը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ