Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Իրատես» թերթը գրում է. «Նոր իշխանությունները շարունակում են դիվանագիտական կորպուսի` փոխնախարարների, դեսպանների թարմացման, փոխատեղման գործընթացը. փոփոխությունների էստաֆետը շուտով կհասնի նաեւ ԵՄ-ում եւ Բելգիայում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյանին, որի նկատմամբ անվստահություն կա, որպես նախորդ ռեժիմի ներկայացուցչի, չնայած դեսպան Մարգարյանը փորձում է ամեն կերպ ստանալ Նիկոլ Փաշինյանի եւ նոր կառավարության բարեհաճությունը։

Ըստ մեր աղբյուրների` նրա փոփոխությունն այս փուլում նպատակահարմար չի դիտվել, նախ` հարմար թեկնածու չունենալու, ապա եւ` Եվրախորհրդարանի նոր ընտրությունների պատճառով. հիշենք` առաջիկայում ձեւավորվելու է նոր եվրապառլամենտ, նոր եվրահանձնաժողով, ուստի որոշվել է հարցը լուծել ընտրությունների ավարտից հետո»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ