Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը, որ հիմա մեղադրվում է այդ գործով ապացույցներ կեղծելը կազմակերպելու համար ու գտնվում է հետախուզման մեջ, դժվար կացության առաջ է հայտնվել:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` Վահագն Հարությունյանի որդին մտադիր է ամուսնանալ, սակայն քանի որ հայրը բացակայում է երկրից, ընտանիքը որոշել է հետաձգել հարսանիքը: Ըստ մեր աղբյուրների` Հարությունյանների շրջապատը չգիտի` հարսանիքը կկայանա, թե ոչ:

Նշենք, որ 2018թ. դեկտեմբերի 30-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանն առանց պաշտպանական կողմի մասնակցության Վահագն Հարությունյանի նկատմամբ երկրորդ անգամ կալանքի որոշում էր կայացրել, սակայն ՀՀ վերաքննիչ դատարանը բեկանեց որոշումը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ