Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Փաստ» թերթը գրում է. «Ազգային ժողովի պատգամավորներն արդեն սկսել են ներկայացնել իրենց ունեցվածքի վերաբերյալ հայտարարագրերը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն առաջիններից է 2019թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիր ներկայացնելու առումով: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած փաստաթղթից տեղեկանում ենք, որ Անդրանիկ Քոչարյանը հայտարարագրել է բնակարան եւ ավտոտնակ: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 5 000 000 ՀՀ դրամ: 

Անդրանիկ Քոչարյանը 2019թ. հունվարի 18–ին ընտրվել է ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: 

Նշենք, որ 1990–1991թթ.Ա. Քոչարյանը եղել է ՀՀ ներքին գործերի նախարարի առաջին տեղակալը, 1991–1995թթ.՝ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, 1994–1996թթ.՝ Աղետի գոտում կառավարության արտակարգ լիազոր ներկայացուցիչը, 1995–1999թթ.՝ ԱԺ պատգամավոր: 1999–2000թթ. նա եղել է ՀՀ վարչապետի խորհրդականը՝ պաշտպանության, ազգային անվտանգության, ներքին գործերի եւ կադրային քաղաքականության հարցերով: Անդրանիկ Քոչարյանը եղել է մարտի 1–ի հարցով փաստահավաք խմբի ղեկավարը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ