Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Իրավունք» թերթը գրում է. «Որդուն Հրազդանի քաղաքապետ։ դարձնելուց եւ ինքն էլ ԵԿՄ նախագահի թեկնածու առաջադրվելուց հետո ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի «ախորժակը ավելի է մեծացել»:

Ասում են՝ Կոտայքի մարզում խայտառակ իրավիճակ է տիրում: Առաջիկա ՏԻՄ ընտրություններին Սասուն Միքայելյանն է հրահանգում, թե ով որտեղ պետք է առաջադրվի կամ չառաջադրվի:

Օրինակ, Կոտայքի Քաղսի համայնքում լուրեր են շրջանառվում, թե փետրվարի 17-ին ՏԻՄ արտահերթ ընտրությունների «իտոգը» տալու է ՔՊ-ական պատգամավոր Սասուն Միքայելյանը:

Նույն տեղեկությունների համաձայն՝ գյուղում հոգեբանական ճնշում են գործադրում թեկնածուների նկատմամբ, մասնավորապես համայնքի նախկին ղեկավար Սեդրակ Դավթյանի:

Բանը հասել է նույնիսկ սպառնալիքներին, Սեդրակ Դավթյանի որդուն հասկացրել են, որ հայրը պետք է հանի թեկնածությունը: Իսկ թե ում համար է նախատեսված Քաղսիի համայնքապետի պաշտոնը, տեղացիները պնդում են, որ Ս. Միքայելյանի թեկնածուն 26-ամյա Ռաֆայել Գրիգորյանն է, որը երբեք աչքի չի ընկել գյուղում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ