Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Փետրվարի 22-ին տեղի է ունենալու ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովի նիստը, որին հրավիրված է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

Հանձնաժողովի անդամները ցանկանում են կառավարության ներկայացուցչի հետ քննարկել Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու պատգամավորների առաջարկի մերժման հիմնավորումները:

Հիշեցնենք, որ Նաիրա Զոհրաբյանը եւ Էդմոն Մարուքյանը առաջարկում էին մեղադրյալի նախաքննության ընթացքում անազատության մեջ գտնվելու 1 օրը հաշվել որպես 1,5 օր, որը որոշ չափով կկրճատեր կալանավորների պատժաժամկետը: Կառավարությունը մերժեց այդ առաջարկը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ