Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Իրատես» թերթը գրում է. «Գործադիր իշխանության մի շարք ներկայացուցիչներ՝ հիմնականում վարչության պետերի տեղակալներ, ավագ մասնագետներ եւ այլք, վերջին շրջանում ակտիվորեն անդամագրվում են ՀՀԿ-ին:

Վերջիններս, ըստ երեւույթին, չեն համակերպվում նոր իշխանությունների վարած քաղաքականությանը, ու հանուն գաղափարի, անդամագրվում են «Հանրապետականին»: «Նրանց վերադասները, իհարկե, տեղյակ չեն, որ պետական չինովնիկներն անգամ չեն վստահում իրենց ու անդամագրվում են կուսակցությանը: Մեր շարքերը համալրում են նաեւ գործարարները: Խոսքը խոշոր ձկների մասին չէ, այլ մանր ու միջին բիզնես անող ձեռներեցների, որ մեզ հետ ճանապարհ են ուզում անցնել»,- «Իրատեսին» ասաց ՀՀԿ-ի մեր աղբյուրը:

Նշեց նաեւ, որ մոտ ժամանակներս փոփոխություններ կլինեն «Հանրապետականի» ներսում, կփոխվի խորհրդի կազմը: Ներքաղաքական զարգացումների հետ կապված՝ գուցե հայտարարությամբ հանդես գան. «Չի բացառվում, որ իր պաշտոնաթողության օրը Սերժ Սարսգյանը ելույթ ունենա: Նա առայժմ չի լքի կուսակցության նախագահի աթոռը, անելիքներ կան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ