Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, մինչեւ ՀՀ վարչապետ Փաշինյանի բրյուսելյան այցը խոսվում էր այն մասին, որ Բրյուսելում Եվրամիության հետ միասին Հայաստանի վարչապետը հայտարարելու է, որ նախապատրաստվում է ներդրումային համաժողովի անցկացում՝ Հայաստան՝ արտասահմանյան, մասնավորապես՝ եվրոպական ներդրումներ ներգրավելու համար։

ՀՀ կառավարության ղեկավարի հույսն այն էր, որ Ներդրումային համաժողովի շնորհիվ, որը փաստացի դոնոր կոնֆերանսի թեթեւ տարբերակն է, հնարավոր այդ ֆինանսների մի մասը կգա մեր երկիր։ Ժամանակին ԵՄ-ն Վրաստանի ու Մոլդովայի համար  անցկացրել էր դոնոր կոնֆերանսներ՝ յուրաքանչյուր երկրի համար մոտ 1 միլիարդ եվրո արժողությամբ ներդրումային ծրագիր հաստատելով։ Սակայն Բրյուսելում՝ բուն բանակցությունների ժամանակ, այս հարցի վերջնական լուծման մասին չեն ազդարարել ո՛չ հայկական եւ ո՛չ էլ եվրոպական կողմերը։

«168 ժամին» հայտնի դարձավ, որ խնդիրը քննարկելուց հետո եվրոպացիների հորդորով այս գաղափարի իրականացումը սառեցվել է, քանի որ ակնհայտ է, որ այս ժամանակահատվածում Հայաստան եվրոպական ներդրումներ ներգրավելու նման նախաձեռնությունը պիտանի լինել չի կարող։

Ըստ էության սա հերթական ապացույցներից մեկն էր, որ ոչ միայն կոնկրետ օրակարգ եւ հարց Հայաստանի համար Եվրամիությունում չի լուծվել, այլեւ Նիկոլ Փաշինյանի՝ Բրյուսել այցը այնուհանդերձ այնքան ժամանակավրեպ էր ու ոչ օգտակար, որ անգամ նախապես քննարկվող գաղափարը այնտեղ որեւէ լուծում չի ստացել։ «168 ժամի» տեղեկություններով՝ եվրոպացիներն առաջարկել են այս հարցին անդրադառնալ ավելի ուշ, գուցե Եվրոպական խորհրդարանի ընտրություններից հետո, ԵՄ նոր ղեկավարության հետ։ ԵԽ ընտրությունները տեղի կունենան այս տարվա մայիսի 23-26-ը։

Ուշագրավ է, որ Բրյուսելում ՀՀ վարչապետի գտնվելու ժամանակահատվածում այնտեղ է եղել նաեւ Վրաստանի վարչապետը, որին շատ ավելի ջերմ ու բարձր մակարդակով ու գործնական օրակարգով եւ հստակ արդյունքներով են ընդունել, եւ այդ տարբերությունը նույն օրերին Հայաստանի ու Վրաստանի վարչապետների ընդունելության միջեւ աչք էր զարնել։

Չնայած այն հանգամանքին, որ վարչապետ Փաշինյանը Բրյուսել մեկնելիս հավակնում էր «հեղափոխական» օրակարգի եւ ժողովրդավարական իմիջի, սակայն, ցավոք, մեր բրյուսելյան դիվանագիտական աղբյուրները Վրաստանի վարչապետի  այցն ավելի արդյունավետ են գնահատում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ