Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին հեռուստաընկերություններից մեկի ուղիղ եթերում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը բավականին տարօրինակ հայտարարություն է արել՝ կապված վերջին շրջանում պարբերաբար շեշտվող «հասարակություններին խաղաղության պատրաստելու» գաղափարի վերաբերյալ։

Մեկնաբանելով Փաշինյանի այն թեզը, թե Երեւանը պետք է մասնակցի նաեւ Ադրբեջանի ժողովրդին խաղաղության նախապատրաստելուն, Գրիգորյանն ասել է, որ Ադրբեջանի ժողովուրդը պատրաստ է խաղաղության։ Սա առաջացրել է քաղաքագետների, քաղաքական դաշտի խաղացողների եւ ընդհանրապես հասարակության սթափ դատող մասի տարակուսանքը:

Հատկանշական է, որ Գրիգորյանը Արցախյան հարցի հետ կապված բավականին հաճախ է «լյապեր» տալիս եւ անհասկանալի ու բավականին ռիսկային մեկնաբանություններ ու արտահայտություններ է անում:

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս առիթով վարչապետի աշխատակազմից նրան զգուշացրել են, որ Արցախի հետ կապված գնահատականներ ու մեկնաբանություններ այլեւս չհնչեցնի: Թերթն արդեն իր հրապարակումներից մեկում նշել էր, որ իշխանության «սորոսական» թեւի ներկայացուցիչ Արմեն Գրիգորյանի նկատմամբ այդքան էլ բարեհաճ չեն, եւ նա Դավիթ Սանասարյանից հետո երկրորդ ռիսկայիներից է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ