Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Մայիս 25
Տեսնել լրահոսը

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, պետական կառույցներում «անցանկալիների» ցուցակներ են կազմվում, ովքեր պետք է կրճատվեն առաջիկա օպտիմալացման ժամանակ: Ըստ տեղեկության, «առաջնահերթությունը», բնականաբար, տրված է ՀՀԿ-ական, ՀՀԿ-ականամերձ, ՀՀԿ իշխանության ժամանակ երկար տարիներ աշխատած աշխատակիցներին, երկրորդ «հերթում» իշխանափոխությունից առաջ տարբեր օղակներում աշխատած ՀՅԴ ներկայացուցիչներն են:

Այստեղ առկա է նաեւ հարցի մյուս կողմը. ըստ մեր աղբյուրի, նպատակ է դրված հնարավորինս շատ ազատվել նշված կատեգորիայի մարդկանցից, այսինքն՝ նախատեսվածից դեռ մի բան էլ շատ մարդ կրճատել, որպեսզի հնարավոր լինի պետական համակարգ բերել ՔՊ-ի ներկայացուցիչներին՝ այդ օղակներում եւս ամրապնդելու ՔՊ ազդեցությունը, ինչպես նաեւ բավարարելու այն ՔՊ-ականների ակնկալիքները, որոնք դեռ պաշտոն չեն ստացել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել