Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 22
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագիծ, որով առաջարկվում է մեքենաների լիցքավորման համար վաճառվող սեղմված գազը հարկել ոչ թե ծավալով, այլ կշռով:

Գործող օրենքով հազար խ/մ համար ակցիզային հարկը 25 հազար դրամ է: Կառավարությունն առաջարկում է 1 տոննայի համար 34 հազար դրամ: Կառավարությունը սա հիմնավորում է վարորդների իրավունքների պաշտպանությամբ՝ համոզելով, որ սա հարկային բեռի ավելացում չէ:

Տեսականորեն դա այդպես է, քանի որ 1450 խմ գազը մեկ տոննա է, եւ այդ հաշվարկով ակցիզային հարկը չի թանկանում: Բայց գազալցակայանների սեփականատերերը պնդում են, որ փոփոխությունը հանգեցնելու է 10-20 տոկոս թանկացման: Օրենքը ուժի մեջ է մտնելու ապրիլի 1-ից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ