Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ արդարադատության նախարարության «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության պատճառով ՀՀ իրավապահ համակարգը հայտնվել է խնդրի առաջ: Բանն այն է, որ մի շարք քրեական գործերով` հատկապես ավտովթարների հետ կապված, նախաքննական մարմինը փորձաքննություններ է նշանակել եւ այդ փորձաքննության նշանակման գործը վստահել է փորձագիտական կենտրոնին:

Բայց հիմա այդ կենտրոնից կադրային արտահոսք է սկսվել. ավտոդատատեխնիկական փորձաքննությունների բաժնի բոլոր մասնագետները դիմում են գրել աշխատանքից ազատվելու մասին, ու չկա մարդ, որ կարողանա եզրակացություն տալ:

«Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց այդ փորձագիտական կենտրոնի ղեկավար Արտաշես Սուչյանին, որը, սակայն, հերքեց այդ լուրերը. «Նման բան չկա, ուշացումը կախված է բացառապես փորձագետների ծանրաբեռնվածությամբ: Ազատումներն ու ընդունումները բնականոն աշխատանքային պրոցեսներ են, մարդն այսօր ցանկանում է այստեղ, մի օր էլ` այլ տեղ, դա կապ չունի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ