Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

«Փաստ» թերթը գրում է. «Օրերս Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հեռուստաընկերություններից մեկի ուղիղ եթերում իր տեսակետներն է ներկայացրել ՀՀ-ԵՄ համագործակցության եւ զարգացման տեսլականների վերաբերյալ:

Սվիտալսկին բավականին զուսպ ու կոռեկտ դիտարկումներ է կատարել: Դեսպանն իր խոսքում խուսափել է նախկին եւ գործող իշխանությունների միջեւ համեմատականներ անցկացնելուց եւ որակումներ տալուց, ավելին՝ գործող կառավարությանը շատ նուրբ, բայց ուղղակի ակնարկել է, որ նրանք պետք է շատ ավելի լուրջ բարեփոխումների ծրագրեր ունենան:

Սվիտալսկին փաստացի հաստատել է այն տեղեկությունը, որ ԵՄ-ՀՀ համաձայնագրի իրականացումը դեռեւս չի մեկնարկել, այսինքն, այն, ինչ ասում է ՀՀ ընդդիմությունը, փաստացի ճիշտ է: Նիկոլ Փաշինյանի՝ Բրյուսել կատարած այցից հետո իշխանական ներկայացուցիչներն ու լրատվականները փորձում էին այցի ամբողջ արդյունավետությունը կառուցել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի մի նախադասության վրա, ըստ որի՝ ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման հարցը պետք է կարգավորվի, իսկ դրանց վերաբերյալ բանակցություններն սկսելու հետ կապված որեւէ խնդիր չկա:

Սվիտալսկին, սակայն, այդ հարցի հետ կապված ասել է, որ դա եղել է Յունկերի անձնական կարծիքը, ոչ թե ԵՄ դիրքորոշումը: Փորձագետների պնդմամբ, փաստացի Սվիտալսկին պայթեցրել է հերթական փուչիկը եւ զրոյացրել այցի վերաբերյալ հանրությանը մատուցած PR-ի հնարավոր արդյունքները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ