Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հրապարակա» թերթը գրում է. «Դժվար էր պատկերացնելը, որ ՀՀ դատախազ Արթուր Դավթյանն այդքան կառչած կլինի սեփական աթոռից, բացի նրանից, որ նա չերկնչեց սեփական թիմակիցների դեմ գործեր հարուցելուց, անձամբ Քոչարյանի դեմ դատական նիստին մասնակցելուց, հիմա էլ ամեն ինչ անում է` իր անիմաստ կյանքն այդ աթոռին երկարացնելու համար»,- ասաց ԱԺ իշխանական աղբյուրը` տեղեկացնելով, որ օր էր ֆիքսված` մարտի 19-ը, եւ Արթուր Դավթյանը, դատախազի տարեկան հաղորդումն ԱԺ-ին ներկայացնելուց առաջ, պետք է հյուրընկալվեր մարդու իրավունքների հանձնաժողովում, պատասխաներ պատգամավորներին հետաքրքրող հարցերին, սակայն պարզվել է, որ այս պահին «արձակուրդում» է, եւ հանդիպումը հետաձգվում է։

Ի դեպ, նախորդ շաբաթ էլ սպասվում է «Իմ քայլի» հանդիպումն Արսեն Թորոսյանի հետ՝ նրա ֆեյսբուքյան հայտնի ստատուսի պարզաբանման առնչությամբ, սակայն այն եւս «քենսըլ»  արվեց. «Ֆրակցիայի ղեկավար Լիլիթ Մակունցը գտավ, որ դա միջանձնային` առողջապահության հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի եւ Արսեն Թորոսյանի հարաբերություններն են, ուստի հանդիպում պետք չէ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ