Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Ներկայիս իշխանության ընդդիմախոսները կարծես հատուկ ընտրում են այնպիսի թեմաներ, որտեղ քննադատելու նյութ առանձնապես չկա: Իրականում գոյություն ունեն բազմաթիվ թեմաներ, որտեղ այդ նյութը, կարելի է ասել, անսպառ է՝ սկսած վարչապետի հաճախ նկատելի անհավասարակշիռ, անզուսպ, բռնկուն կեցվածքից:

Կառավարության եւ Ազգային ժողովի գործողություններում կան ոչ կոմպետենտության դրսեւորումներ, կան չմտածված, հապճեպ որոշումներ, կա նաեւ հակառակը՝ անհասկանալի դանդաղկոտություն: Իշխանությունների նախաձեռնությունները պետք է խիստ քննադատական աչքով քննարկվեն, շտկվեն, «հասունացվեն» եւ այլն: Եվ շատ ցանկալի է, որ դա արվի հանգիստ, կառուցողական մթնոլորտում՝ առանց Փաշինյանի «ֆանատների» զայրացած կամ հակառակը՝ հրճվալից բացականչությունների:

Բայց բաներ կան, որտեղ քննադատությունն, իմ կարծիքով, անհիմն է: Դա, նախեւառաջ, Արցախի հարցն է: Ընդ որում, այդ հարցում ընդդիմադիրները երկու իրար հակասող թեզ են առաջ քաշում՝ ավանդական «ծախում է», «պարտվողական է», «կապիտուլյացիայի կողմնակից է» մեղադրանքները եւ, մյուս կողմից, փոքր-ինչ ավելի թարմ՝ «ոչինչ չի անում» կշտամբանքը: Ինձ թվում է, իշխանությունն այս հարցում ճիշտ է վարվում՝ խաղաղության օրակարգն առաջ տանելով եւ ակնկալելով երեք կողմերի՝ հայաստանյան, արցախյան եւ ադբեջանական հասարակությունների աջակցությունը: Մյուս կողմից էլ՝ առանձնապես հույս չի դնում Ալիեւի «խաղաղասիրության» վրա՝ հոգեբանորեն պատրաստ լինելով Ադրբեջանի հերթական ագրեսիային:

Մյուս հարցը շատ ավելի երկրորդական է, բայց, չգիտես ինչու, բարձրացել է համազգային խնդրի մակարդակի՝ սեռական փոքրամասնությունները: Կարծես թե բոլորը համաձայն են, որ Հայաստանի բոլոր քաղաքացիների իրավունքները եւ անվտանգությունը պետք է պաշտպանվի: Բայց դա տեսականորեն ընդունելով՝ մեր հասարակության, ինչպես ասաջ էին ասում, «կղերա-ֆեոդալական» մասն ինչ-որ վերապահում ունի, իսկ այդ «վերապահումից», «բայց»-ից 3-4 նախադասություն հետո հնչում են «վառելու» կոչերը: 

Այս հարցում նույնիսկ մտածող, ադեկվատ մարդկանց մեջ ինչ-որ վախ է մտել՝ կարո՞ղ է ինձ հանկարծ «նրանց» պաշտպանի շարքերը դասեն: Եվ այստեղից էլ վեճ է առաջանում՝ ով է հրավիրել ԱԺ, ով չի հրավիրել, ով է ձայնի իրավունք տվել եւ այլն: Հրավիրել եք, լավ եք արել, խոսել է, լավ է արել: Այս հարցում իշխանությունների քննադատությունը, կարծում եմ, ոչ մի հիմք չունի:

Ի դեպ, Փաշինյանը ճիշտ է վարվել, որ Ստրասբուրգում չի անդրադարձել Հայոց ցեղասպանությանը: Սեփական ցավի մասին պետք չէ ամեն օր խոսել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ