Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, հունվարի 1-ից ՀՀ ներմուծվող գազի գինը բարձրացել է, սակայն ՀՀ քաղաքացիներն այդ գնաճն իրենց վրա չեն զգում. նախապես հայտարարվել է, որ 2019-ին գազի գինը չի բարձրանա, սակայն դա այլ հետեւանքներ կունենա: «Գազպրոմ Արմենիան» արդեն իսկ հայտարարել է, որ «ՀՀ առաքվող բնական գազի գնի փոփոխությամբ պայմանավորված՝ ներկայում աշխատանքային քննարկումներ են ընթանում համալիր հարցերի շուրջ, այդ թվում՝ դիտարկելով նաեւ համակարգի ծախսերի կրճատման, աշխատողների քանակի վերանայման եւ հաստիքների կրճատման հարցերը»:

Այս հայտարարությունը հիմք տվեց տարբեր թվեր հրապարակ նետելու: «Փաստ» թերթի տեղեկություններով՝ իրականում խոսքը մոտ 2000 աշխատակցի մասին է: Ասել է թե, չնայած ՀՀ քաղաքացիների համար գազի գինը չի բարձրացել, բայց ՀՀ 2000 քաղաքացի փաստացի կարող է զրկվել ապրելու միջոցից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ