Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Ոլորտի մասնագետները Արտակ Շաբոյանին Գեղամ Գեւորգյանով փոխարինելը համարում են անհասկանալի: Մասնագիտությամբ իրավաբան եւ հանգամանքների բերումով գյուղատնտես դարձած Գեղամ Գեւորգյանի կենսագրությունն ուսումնասիրելով՝ հնարավոր չէ գտնել որեւէ կետ, որը նրան ինչ-որ կերպ կապի տնտեսական մրցակցության ոլոեւտին: Շաբոյանի եւ Գեւորգյանի անցած ճանապարհները եւս համեմատության ենթակա չեն:

Շաբոյանը տնտեսական գիտությունների դոցենտ է, դոկտոր, միջազգային կառույցներում մեր երկրի ներկայացուցիչն է, 4 տարուց ավելի ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նախագահն է, Արժույթի միջազգային հիմնադրամի տնտեսական խորհրդատուն եւ այլն: Գեղամ Գեւորգյանի անցած ճանապարհը կարելի է բնութագրել մեկ տողով՝ 2010 թվականից ՀՀ Կառավարության իրավաբանական վարչության փորձագետ, ապա գյուղծիգի ղեկավար: Սպասվող կադրային փոփոխությունը շատ տնտեսվարողների է անհանգստացրել:

Բանն այն է, որ այս պահին Ռուսաստանի հակամենաշնորհային ծառայության հետ համատեղ ՏՄՊՊՀ-ը մի քանի կարեւոր վարույթներ է իրականացնում, որոնց հաջող ելքը ըստ տնտեսվարողների պայմանավորված է ՏՄՊՊՀ ղեկավարի անձով: Ասենք Գրանդ Տոբակո ընկերությունն այս պահին խնդիր ունի ՌԴ շուկայում, ինչպես նաեւ ավիավառելիք եւ բենզին ներկրող մի քնաի խոծոր ընկերություններ, ով է լուծելու նրանց խնդիրները:

Թերթը գրում է, որ առերեւույթ Փաշինյանը գոհ էր Շաբոյանի աշխատանքից: Փետրվարի 9-ին նա նույնիսկ իր ՖԲ էջում Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի գնահատականն էր բերել. Շուկայի կենտրոնացվածության աստիճանը բնութագրող ցուցանիշով Հայաստանը ռեկորդային առաջընթաց է արձանագրել՝ 9 կետով եւ հայտնվել է 19-րդ հորիզոնականում: Ըստ Փաշինյանի, միջազգային հանրությունը ճանաչում է, որ 2018 թվականին մենք լրջագույն հաջողությունների ենք հասել մենաշնորհների դեմ պայքարում: Բայց թիմին չնեղացնելն ամեն ինչից վեր է,-գրում է թերթը եւ հավելում, որ ԱԺ նախագահին ուղղված Շաբոյանին Գեղամ Գեւորգյանին փոխարինելու միջնորդագիրը վարչապետը ստորագրել է ուշ գիշերով, Ստրաստբուրգից վերադառնալուն պես եւ ուղարկել է ԱԺ: Կառավարության աղբյուրը հավաստում է, Փաշինյանի բացակայության ժամանակ միջնորդագիրը նախապատրաստել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որը մտերիմ հարաբերություններ ունի Գեղամ Գեւորգյանի հետ:

Փաշինյանն էլ առանց իրավական հարցերում խորանալու ստորագրել է: Մինչդեռ խորանալու անհրաժեշտություն կար: Թերթը հիշեցնում է նաեւ, ոեւ 2016-17 թթ. Վերահսկիչ պալատը խախտումներ եւ չարաշահումներ է արձանագրել Գեղամ Գեւորգյանի ղեկավարած ԾԻԳ-ում, որոնց նկարագաիրը 39 էջ է: Հիշեցնենք, որ երեկ Փաշինյանը միջնորդագիր է ուղարկել ԱԺ՝ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի փոխարեն Գյուղանտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանին նշանակելու առաջարկով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ