Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր ԱԺ նիստում քննարկվելու է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի պաշտոնանկության հարցը: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «Կառավարության առանձին անդամի պաշտոնանկության հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին ԱԺ որոշման» նախագիծը:

Էդմոն Մարուքյանը երեկ պարզաբանեց, որ կառավարության կառուցվածքի մասին կառավարությանն ուղղված իրենց հարցապնդմանը նախարարը «վիրավորական» եւ նույնաբովանդակ պատասխաններ է տվել։ «Հարցապնդման պատասխանը, կարծում եմ, վիրավորանք էր սահմանադրական մարմնի հասցեին։ Նմանատիպ պատասխան տալ 8-9 հարցի, կարծում եմ՝ խորհրդարանական կառավարմանը հավակնող երկրի համար շատ վատ տարբերակ է։ Դա իր հետեւանքը պետք է ունենա»։ ԱԺ կանոնակարգը տալիս է այդ հնարավորությունը, սակայն իշխանությունը չի պատրաստվում հանձնել Ջանջուղազյանին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ