Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Փաստ» թերթը գրում է. «Վերջին օրերին հանրության շրջանում շատ են խոսում ֆեյքերի եւ սոցցանցերի կեղծ օգտատերերի մասին, որոնք հիմնականում օգտագործում են քաղաքական շահեր հետապնդող կառույցները: Ոլորտի մեծ մասնագետ պետք չէ լինել նկատելու համար, որ ֆեյքերի հստակ ֆիքսված բանակ ունեն նաեւ իշխանությունները, որոնք լծված են ոչ միայն իշխանություններին փառաբանելու, հարձակումներից պաշտպանելու, այլեւ նախկին իշխանությունների գրառումների եւ «լայվերի» ներքո պարբերաբար գրառումներ կատարելու գործին: Սա բնական է, այդպես եղել է միշտ ու լինելու է: Սակայն ուշագրավ է այդ «բանակի» համակարգման ու հրահանգավորման գործընթացը:

Անզեն աչքով էլ նկատելի է, որ իշխանական ֆեյքային օգտատերերն ամենաագրեսիվն են. նրանց գրառումներում գերակշռում են սարկազմը, անվանարկումները, անեծքը, ամբարտավանությունը, երբեմն նույնիսկ հայհոյանքները:

Ըստ նախնական դիտարկումների, «նախկինների» կամ մի թեթեւ «հակաիշխանականների» հատկապես «լայվերի» ժամանակ գրեթե անընդհատ կրկնվում են նույն ֆեյքերի գրառումները. տպավորություն կա, որ նրանցից յուրաքանչյուրը ամեն «լայվի» համար գրառման քանակի պլան ունի: Ի դեպ, ուշագրավ է, որ դրանք արտահայտվում են հիմնականում նույն բառապաշարով ու շեշտադրումներով, ավելին՝ հաճախ նույն «բանալի» բառերով, որոնք հաստատ շարքային օգտատերերը չեն օգտագործում:

Հասարակական կարծիքի ձեւավորման ճանապարհին ֆեյքային «պատերազմն» ընդունված է ամբողջ աշխարհում: Այստեղ իրոք արտասովոր բան չկա: Առավել արտասովոր է, երբ ֆեյքերը այլ ուժերի ֆեյքերին մեղադրում են... «ֆեյք» լինելու մեջ: Եվ ընդհանրապես, քաղաքականության մեջ նույնիսկ մանիպուլ յացիոն պայքարի մեջ արտառոց բան չկա, եթե ամեն ինչ օրինականության սահմաններում է: Մնում է մի քիչ կրեատիվ լինել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ