Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով՝ առաջիկայում լուրջ փոփոխություններ ու փոխատեղումներ են սպասվում ԱԳՆ-ում: Ըստ հավաստի աղբյուրների, առաջիկա ամիսների ընթացքում մի շարք երկրներում գործող դեսպաններ հրաժարական կտան, քանի որ այդ հարցի վերաբերյալ կա հստակ քաղաքական որոշում:

Սա պայմանավորված է նրանով, որ իշխանությունները մի շարք հավատարմագրված դեսպանների համարում են «նախորդների կադրերը» կամ «ոչ պրոֆեսիոնալներ». փաստացի վստահության խնդիր կա՝ նրանց ուղղակի չեն վստահում եւ անընդհատ մեղադրում են արհեստական անգործության եւ սաբոտաժի մեջ:

Տեղեկություններ կան, որ վարչապետը ԱԳ նախարարից ցուցակ է պահանջել, որտեղ նշված կլինեն «անցանկալի» եւ ոչ «սվոյ» դեսպանների անունները: Մեկ այլ հանձնարարություն Փաշինյանը տվել է թիմակիցներին, որպեսզի դաշտում հարմար թեկնածուներ փնտրեն՝ առաջիկայում սպասվող նշանակումների համար: Ըստ նույն աղբյուրների, դեսպանների թեկնածուների «քասթինգը» համակարգում է վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:

Ի դեպ, թերթի տեղեկություններով, ՀՀ դիվկորպուսի մի շարք հին ներկայացուցիչներ տարբեր առիթներով եւ նեղ շրջանակներում դժգոհություն են հայտնել, որ ԱԳՆ-ն ոչ մի կերպ չի համագործակցում, անգամ կարծիք չեն հարցնում որեւէ լուրջ հարցի վերաբերյալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ