Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Իրատես» թերթը գրում է. «Ի պաշտպանություն Հայաստան-Արցախ դաշինքի կյանքի կոչման՝ ՀՅԴ-ն Արցախում ստորագրահավաք կնախաձեռնի: «Իրատեսի» զրուցակիցն ասաց, որ կուսակցությունը մայիսի 7-ին նախատեսում է «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» թեմայով ֆորում հրավիրել. «Որպեսզի վարչապետն ամեն անգամ ստիպված չլինի ասել` ես չեմ ընտրվել Արցախի բնակչության քվեով, հետեւաբար իրավասու չեմ բանակցելու, դրա համար էլ առաջարկում ենք այս մոդելը: Բացի այդ, Հայաստանը հայտարարում է` Արցախի անվտանգության երաշխավորն է, բայց չի ասվում՝ իրավական ի՞նչ հիմքի վրա»:

Նա նաեւ ընդգծեց, որ թեեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրները, հնարավոր է, դժգոհ լինեն Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական պայմանագրից, բայց այն Ադրբեջանի համար դեղին քարտ կլինի. «Այնպես չէ, որ հաջորդ օրը երկրները հերթ կկանգնեն՝ ճանաչելու համար Արցախի անկախությունը, բայց դա կհեշտացնի միջազգային ճանաչման գործընթացն ու ճանապարհ կբացվի բանակցություններին Արցախի լիիրավ մասնակցության համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ