Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Իրատես» թերթը գրում է. «Որքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձում է սեփական իշխանության թեւերը կտրել, միեւնույն է, նրանք կան ու շատ հաճախ համաձայն չեն Փաշինյանի գործողություններին, հայտարարություններին։ Դա բավականին վառ արտահայտվեց երեկ, երբ «գրոհեցին» դատարանները։

Մեր տեղեկություններով, իշխանությունում այս հարցի առնչությամբ տարաձայնությունների մեծ ալիք է բարձրացել առ այն, որ կարիք չկա այդ տեսակ շոուներ բեմադրել, եթե դա հնարավոր է իրականացնել իշխանական լծակներով։

Ընդդիմախոսների համոզմամբ՝ այս քայլով ակնհայտ դարձավ, որ Փաշինյանի վարկանիշը կտրուկ նվազել է, ինչի ապացույցն էր դատարանների առաջ հավաքված մարդկանց սակավաթիվ լինելը։ Իշխանության «թեւերից» մեկն էլ շեշտեց, որ հետագայում այս քայլի իրավական հետեւանքները կարող են բավական ցավոտ լինել, բայց Փաշինյանին պետք էր աղմուկ, եւ նա դա ապահովեց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ