Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Մերօրյա «թավշյա» պաշտոնյաների նախասիրությունների մասին շրջանառվող տեղեկությունները մինչ օրս հնդկական պարերից եւ ակումբային-փաբային զվարճանքներից այն կողմ չեն անցել: Եվ եթե նախկինների նախասիրությունները չափվում էին թանկարժեք շարժական ու անշարժ նվերներով, ապա հեղափոխական պաշտոնյաների համար բացահայտած վերջին զվարճանքի տեսակը, պարզվում է, զենք կրելն է դարձել:

168.am-ին փոխանցված տեղեկատվության համաձայն՝ երիտասարդ մի քանի պաշտոնյաներ դիմել են համապատասխան մարմիններ՝ զենք ստանալու թույլտվության համար: Եվ թղթատարության ողջ գործընթացն իրականացվում է առանց իրենց ֆիզիկական ներկայության:

Գոնե մեզ փոխանցված եւ ճշտվող տեղեկության համաձայն՝ գործընթացի նախնական շրջանում զենքի գործածման իրավունք ստացող պաշտոնյաները վարորդների միջոցով են փաստաթղթերը շրջանառում: Թերեւս հասկանալի չէ, թե ինչպե՞ս են իրենց անձը թաքցնելու փորձ անող պետական պաշտոնյաները Նարկոլոգիական հանրապետական կենտրոնից ստանալու համապատասխան թղթեր, որոնց դեպքում պարտավոր են մինչ այդմեզի եւ արյան անալիզները հանձնել:

Աղբյուրը փոխանցում է, որայլոց միջոցով զենքի թույլտվություն ստանալը, միեւնույն է, հրապարակային է դառնում վերջին փուլում՝ երբ ոստիկանությունը հավաքված ողջ փաստաթղթերի հիման վրա տալիս է իր եզրակացությունը, որպեսզի զենքի խանութից տվյալ անձն իր համար ցանկալի զենքը գնի:

Հիշեցնենք, խոսքը բացառապես գազային ատրճանակի եւ որսորդական զենքի մասին է, մարտական զենք ստանալու իրավունքը վերապահված է բացառապես ուժային կառույցների ներկայացուցիչներին:

Նկատենք նաեւ, մերօրյա պաշտոնյաների մոտ զենքի հանդեպ մոլուցքը դրսեւորվում է ճիշտ այն ժամանակ, երբ կառավարությունը որսը կանխարգելելու իրատեսական ելքեր է մտածում, իսկ նույն այդ նիստի ժամանակորսը կտրականապես արգելելու միջնորդությամբ է հանդես գալիս ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ