Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Հունիս 21
USD
477.53
EUR
539.8
RUB
7.55
ME-USD
0.15
Տեսնել լրահոսը

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, առաջիկա ամռան ընթացքում գործադիր իշխանության մի շարք պաշտոնյաներ հրաժեշտ կտան իրենց պաշտոններին: Խոսքը կառավարության կառուցվածքային փոփոխությունների արդյունքում կրճատումների մասին չէ:

Բան այն է, որ, մեր աղբյուրների պնդմամբ, քիչ չեն այնպիսի պաշտոնյաները, որոնք, լինելով պրոֆեսիոնալներ, իշխանափոխությունից հետո համաձայնել են աշխատել (կամ մնալ աշխատելու) վարչապետի աշխատակազմում եւ նախարարություններում, սակայն ժամանակի ընթացքում պարզապես հիասթափվել են՝ համաձայն չլինելով նոր իշխանությունների գործելաոճի ու մոտեցումների հետ:

Եվ քանի որ, որպես կանոն, իշխանության ղեկավար կազմի շատ ներկայացուցիչներ չունեն հակառակ տեսակետ լսելու ունակություն եւ ցանկություն («ճիշտը մենք ենք»), ուստի այդ մարդիկ չեն ցանկանում լինել կամակատար եւ անիմաստ են համարում իրենց հետագա պաշտոնավարումը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել