Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Հունիս 19
USD
477.78
EUR
534.35
RUB
7.43
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, բավական լարված ու անհասկանալի վիճակ է ստեղծվել Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում: Բանն այն է, որ հանրայինի գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը սկզբունքորեն հրաժարվում է անցնել Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի «թրի տակով»:

Ինչպես խոսում են հեռուստաընկերությունում, նա, այսպես ասած, «պրիզնատ չի գալիս» ո՛չ խորհրդի նախագահ Արա Շիրինյանին, ո՛չ էլ վերջինիս խորհրդական Տիգրան Պասկեւիչյանին:

Գրիգորյանը, մեր աղբյուրների հաղորդմամբ, պնդում է, որ, մեղմ ասած, ոչ մի խնդիր չունի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, ուստի իրեն իրավունք է վերապահում ինքնուրույն որոշումներ կայացնել, թեպետ, օրենսդրության համաձայն, հանրային հեռուստաընկերության ղեկավար մարմինը հենց հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել