Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Հայաստանի եւ Արցախի իշխանությունների միջեւ առկա լարվածությունը իրականում կա՞: Մեր թղթակցի հարցին ի պատասխան՝ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար, գեներալ-լեյտենանտ, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը ասել է. «Լարվածությունը միանշանակ կա, պետք չէ ստել ու բացառել: Ասեմ ավելին՝ այդ լարվածությունն Արցախի իշխանությունները չեն ստեղծել, դեռեւս 2018թ. մայիսի 8-ին, երբ ՀՀ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ, ու հաջորդ օրը՝ եռատոնի կապակցությամբ եկավ Ստեփանակերտ, մենք շատ ջերմ ընդունելություն ենք ցույց տվել Արցախ այցելած նորընտիր վարչապետին:

Եվ այդ օրն Արցախի իշխանությունների հետ մի սեղանի շուրջ նստած՝ բազմաթիվ օրա-կարգային հարցերի շուրջ քննարկումների ժամանակ չի շոշափվել մի հարց կամ որեւէ թեմա, որով մենք հակադրվել ենք հայաստանյան իշխանությունների արտահայտած կամքին կամ ձեռնպահ դիրքորոշում ենք ցույց տվել: Նույն կերպ ջերմությունը շարունակվել է նաեւ հետագա հանդիպումների ժամանակ: Իսկ թե ինչ հիմքով է Ստե-փանակերտ կատարած վերջին այցից հետո վարչապետ Փաշինյանը հայտարարում, որ դավադիր ուժեր է տեսնում, որոնք հող հանձնելու տրամադրվածություն ունեն, եւ այլն, եւ այլն... մեզ համար ընկալելի չէ: Եթե այդ դավադիր ուժերին իրականում վարչապետն իսկապես բացահայտել է, ապա ես բացառում եմ, որ նրանք Արցախում են, բացառում եմ նաեւ, որ այդ ուժերն այնքան կարողություն ունեն, որ Ադրբեջանի հետ պատերազմ կարող են հրահրել, ընդհուպ՝ ունենանք տարածքային կորուստներ: Ես ուղղակի 100 տոկոսով բացառում եմ այս ամենը»:

Հարցին էլ, թե ՀՀ իշխանությունների՝ Ղարաբաղյան հակամարտության լուծման

բանաձեւը որքանո՞վ է Ձեզ համար ընդունելի տարբերակ, երբ ասում են՝ բանակցությունները պիտի լինեն բաց, եւ Ղարաբաղի ճակատագիրը պիտի ժողովուրդը որոշի: Դիվանագիտությունը կարո՞ղ է բաց լինել, կամ, ինչպե՞ս կմեկնաբանեք ժողովրդի՝ որոշում կայացնելու մոտեցումը, Բալասանյանը հակադարձել է. «Նմանատիպ հարցեր երբեւիցե ժողովուրդները չեն որոշում: Ինչպե՞ս եք պատկերացնում, որ ժողո-վուրդը բանակցություններ վարի, արդյունք տա... «ժողովուրդն է որոշում»՝ այդպիսի հասկացություն չկա: Ժողովուրդն արդեն իսկ ընտրության քվեով իր վստահությունը հայտնել է օրվա իշխանություններին, կնշանակի՝ նա հենց այդ իշխանությանն է արտոնել՝ առաջին դեմքով զբաղվել իր երկրի հարցերով, այդ թվում՝ ներքին եւ արտաքին քաղաքականության, տնտեսական հարցերով: Այնպես որ, հատուկ հնարքներ գործի դնել չի կարելի, միայն իրենց վրայից պատասխանատվության դաշտը տեղափոխեն ժողովրդի ուսերին:

Սա ընդամենը փորձ է պետության անվտանգության պատասխանատվությունն իրենցից հեռու պահելու համար, ինչը սխալ է: Եթե բանակցություններն ավարտվեն, ու այն փաստաթուղթը, որը կամ վերջնական եւ ընդունելի կլինի երկրի ղեկավարների, այդ թվում՝ Արցախի իշխանությունների համար, կդրվի նաեւ ժողովրդի սեղանին, որպեսզի նա իր կամքն արտահայտի հանրաքվեի միջոցով, սա է տարբերակը ժողովրդի կամարտահայտման, մյուս տարբերակները, հաշվեք, թե ձախողված են: Ես ուրիշ տարբերակ չեմ տեսնում, բայց երեւի այս գործընթացը չէ, որ նկատի է առնվում իրականում, երբ ասվում է, թե ժողովուրդը պիտի որոշի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ