Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Հունիս 26
USD
477.33
EUR
542.2
RUB
7.56
ME-USD
0.18
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Պետական վերահսկողական ծառայությունը հայտարարություն տարածեց՝ ամփոփելով 6 ամիս տեւած «ուսումնասիրությունները» Պետական բժշկական համալսարանում։

ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել շինարարության մեջ եւ 222 մլն դրամով գույքի ձեռքբերման գործընթացում՝ «առանց գնման որեւէ ընթացակարգի՝ շուկայականից բարձր արժեքով», իսկ «վարչական բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց» էլ լրացուցիչ աշխատավարձ է տրվել։ Արդյունքներն ուղարկվել են դատախազություն։

Պարզվեց՝ խախտումները վերաբերում են 2016-ին, երբ ռեկտորը եղել է կաթողիկոսի բժիշկը՝ Միքայել Նարիմանյանը, իսկ հոգաբարձուների խորհրդի նախագահը՝ Արմեն Աշոտյանը, որն էլ այս ուսումնասիրությունների թիրախն էր։

Արմեն Աշոտյանը հրաժարվեց խոսել այս թեմայով։ Գույքի մասում, մեր տեղեկություններով, շոշափվում է նաեւ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի անունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել