Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը Համահայկական խաղերի կազմկոմիտեի ղեկավար Իշխան Զաքարյանի պաշտոնանկությանը ուղղված գործընթաց է սկսել։

Պատգամավորը գտնում է, որ Իշխան Զաքարյանի տեղը կալանավայրն է, եւ նա պետք է պատասխան տա իր թալանածի ծագման մասին հնչող հարցերին։

Պատգամավորը որոշել է Իշխան Զաքարյանի վերջին 25 տարիների գործունեությունը նկարագրող նամակով դիմել համահայկական խաղերին մասնակցելու հայտ ներկայացրած սփյուռքի կառույցներին, որպեսզի նրանք եւս բավարար հիմք ունենան Իշխան Զաքարյանի հրաժարականի պահանջին միանալու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ