Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ առաջիկայում ի հայտ կգան «Ձկնկուլ» մականունով հայտնի Արմեն Իսրայելյանի սպանության հետ կապված մանրամասներ, որոնք լույս կսփռեն այս գործի վրա:

Հիշեցնենք, որ գրեթե երեք տարի առաջ Մոսկվայում սպանվեցին ՀՀ երկու քաղաքացիներ՝ Արմեն Իսրայելյանը եւ Էդուարդ Նշանյանը: Նրանք երկուսն էլ աշխատել էին հայտնի օլիգարխ Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերություններում, իսկ Իսրայելյանը Ալեքսանյանին մեղադրում էր իրեն առեւանգելու եւ ունեզրկելու մեջ: Այդ սպանությունների պատասխանատուները այդպես էլ չբացահայտվեցին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ