Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) հրաժարականի դիմումների շարքը շարունակվում է: Երեկ հրաժարականի դիմում ներկայացրեց Բարձրագույն դատական խորհրդի անդամ, Սնանկության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանը:

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այսքանով դիմումների շարքը չի դադարի: Չի բացառվում, որ առաջիկայում հրաժարական տան ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանը եւ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը:

Ըստ դատական համակարգում տարածված լուրերի` հրաժարականների շարքը պայմանավորված է նրանով, որ Գագիկ Հարությունյանի հրաժարականից հետո ԲԴԽ անդամների հարաբերությունները լարվել են: Ասել է թե` տան տիրոջ գնալուց հետո մեկը մյուսին չեն ենթարկվում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ