Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ՍԴ անդամի թեկնածու Վահե Գրիգորյանի եւ ԲՀԿ-ական պատգամավորների հանդիպումն անցել է բավականին թեժ մթնոլորտում։ Ակտիվ է եղել Գեւորգ Պետրոսյանը, ով վիճարկել է Գրիգորյանի նախորդ օրվա հայտարարությունները, թե իր առաջադրումը եղել է քաղաքական որոշման արդյունք, եւ նորմալ է, որ իշխանությունը ՍԴ պետք է գործուղի իր «վստահելի» մարդկանց։

Պատգամավորը հիշեցրել է, որ բարձրագույն դատական այս մարմինն ապաքաղաքական է եւ պահանջում է բացառապես չեզոքություն։ Վահե Գրիգորյանն էլ ասել է, որ քաղաքական եւ կուսակցական տերմինները չպետք է մեկը մյուսին խառնել։

Նա ուշագրավ հայտարարություն է արել, որ ինքը կարծում է, թե Հայաստանում սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն կա, եւ ավելին՝ Հայաստանի դեպքում ավելի նպատակահարմար է նախագահական կառավարման համակարգը։

ԲՀԿ-ում եկել են այն եզրահանգման, որ եթե իշխանությունում չլինեին այդպիսի մտադրություններ, Վահեն նման հայտարարություն չէր անի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ