Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Տաշիրի» սեփականատեր Սամվել Կարապետյանը, որն արդեն մի քանի օր է՝ Հայաստանում է եւ հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ, Հայաստան է եկել նեղ անձնական առաքելությամբ. օրերս տեղի կունենա նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի թոռնիկի` կրտսեր Կարեն Կարապետյանի մկրտությունը։

Սամվել Կարապետյանը Կարապետյանի որդու` Տիգրանի քավորն է: Միջոցառումը լինելու է ընտանեկան, չնայած խնդիրը մեծ նրբություն ունի, որովհետեւ Սամվել Կարապետյանը նաեւ Սամվել Ալեքսանյանի, Գագիկ Բեգլարյանի քավորն է, այնուհանդերձ, մեր աղբյուրն ասաց` փորձել են նեղ «կռուգով» կատարել մեկամյա Կարենչիկի մկրտությունը: Ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ, Սամվել Կարապետյանը կհանդիպի նաեւ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ